Պուտինն ու Նազարբաևը մեծ հույսեր են կապում Սոչիի հանդիպման հետ

Պուտինն ու Նազարբաևը մեծ հույսեր են կապում Սոչիի հանդիպման հետ

Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Նուրսուլթան Նազարբաևը մեծ հույսեր ունեն’ կապված Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հետ: Երկու երկրների նախագահները լիահույս են, որ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կնպաստի Հայաստանի ու Ադրբեջանի դիրքոշումների մերձեցմանը: Այդ մասին   կողմերը տեսակետներ են փոխանակել հեռախոսազրույցի ժամանակ:

Նազարբաևն ու Պուտինը քննարկել են նաև ուկրաինական իրադարձությունները: Մասնավորապես, երկու երկրի նախագահները խոսել են այն հնարավոր քայլերի իրականացման մասին, որոնք կհանգեցնեն Ուկրաինայի նախագահի հետ տարբեր ձևաչափերում ուղիղ բանակցությունների իրականացմանը:

Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքի համաձայն, Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն համագործացկության տարբեր ասպեկտները: Ինչ վերաբերում է ուկրաինական ճգնաժամին, կողմերն ընդգծել են կառուցողական համատեղ աշխատանք իրականացնելու անհրաժեշտությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում