Թուրքիան միջազգային մեկուսացման մեջ է. Տարասով

Թուրքիան միջազգային մեկուսացման մեջ է. Տարասով

«Ռուսաստանի ձայնը ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ «Մերձավոր Արևելք-Կովկաս նորագույն երկրների միջազգային ինստիտուտի» տնօրեն հետազոտող Տարասովը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակաամերիկյան և հակաարևմտյան հռետորաբանությունը այս նախագահական քարոզարշավի յուրահատկություններից մեկն է համարել: Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության հակաամերիկյան և հակաարևմտյան ճարտասանությունը աչք է ծակում: Նա իսկապես օգտագործում է Օբամային, որպես ծեծի համար նախատեսված տղայի»,- հայտարարել է փորաձեգտը:

Տարասովը բացատրում է, որ Արևմուտքը Թուրքիային ներքաշել է Արաբական գարնան իրադարձությւոնների մեջ: Արդյունքում, Անկարան փչացրել է հարաբերությունները Մերձավոր Արևելքի և Հյուսիային Աֆրիկայի երկրների հետ

«Թուրքիային շատ բան էին խոստացել և նրան ներքաշեցին արբական գարնան մեջ:Այդ իրավիճակում Թուրքիան հաշվարկել էր, որ ԱՄՆ-ն պետք է աջակցի, սակայն ԱՄՆ, ներքաշելով և օգտագործելով Թուրքիային, նրան մենակ թողեց»,- նշեց Տարասովը:

Դրա հետ մեկտեղ հակաարևմտյան ճարտասանության մեջ ամենամեծ չափաբաժինը հասնում է ԱՄՆ-ին և Օբամային:Էրդողանի նույնիսկ ոչ ընտրարշավային հանդիպումների ժամանակ է հայտարարում, որ դադարել է Օբամայի հետ շփվել:

«Թուրքիան մեկուսացման մեջ է հայտնվել: Բոլոր մեղադրանքնները, թե ինչու այդպես պատահեց Էրդողանը վերագրում է Օբամային:Ցույցների ժամանակ նա ասում է, որ դիմել է Օբամային, որպեսզի վերջինս օգնություն հասցնի Թուրքիային, սակայն ամերիկացիներն արհամարել են նրա պահանջները»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում