Թուրքերի գյուղերը դատարկվում են, հայ կամավորների ներկայությունը կրկնապատկել է վախը

Թուրքերի գյուղերը դատարկվում են,  հայ կամավորների ներկայությունը կրկնապատկել է վախը

«ԼՂՀ Քաշաթաղի շրջանում առանց տարիքային սահմանափակման և առանց կարգավիճակի՝ տղամարդիկ դիրքեր են գնում: Մեր կամավորների ներկայությունը զինվորներին գոտեպնդվում և ուժ է տալիս, իսկ թուրքերի գյուղերն էլ հիմնականում  դատարկված է, թողել փախել են: Մեր կամավոր կռվողները, որ սարի պես կանգնած են դիրքերում՝ զինվորի կողքին, կրկնապատկել է թուրքերի վախը»,-հայտնում են Times.am-ի աղբյուրները՝ նշելով, որ Քաշաթաղում գյուղապետերը բնակիչների հետ հավասար սահման են գնում: Ի դեպ, մեր տեղեկություններով՝  Արմավիրի մարզից 500 կամավոր է մեկնել սահման, որից 200-ը Ջանֆիդա գյուղից: Նրանք բոլորն էլ պատերազմի միջով անցած մարդիկ են:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում