ԱՄՆ-ն երկու անգամ օդային հարված է հասցրել Իրաքին

ԱՄՆ-ն  երկու անգամ օդային հարված է հասցրել Իրաքին

ԱՄՆ-ն օդային հարվածների երկրորդ սերիան է հասցրել Իրաքում հաստատված իսլամիստներին: Այս մասին տեղեկացնումէ BBC-ին’ հղում կատարելով Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Կիրբիին:

Նրա խոսքերով, ԱՄՆ-ն անօդաչու թռչող սարքերի միջոցով հարված է հասցրել Իսլամական պետության ահաբեկիչների դիրքերին, որի արդյունքում որոշ զինյալներ հաջողությամբ վերացվել են:Առաջին հարվածը հասցվել է տեղական ժամանակով ժամը 17:00-ին:

Երկրորդ հարվածը հասվել է 18:20-ի սահմաններին: Ինչպես պատմել է Պենտագոնի ներկայացուցիչները չորս F/A-18 կործանիչները գնդակահարել են ահաբեկիչների յոթ մեքենաներից բաղկացած շարասյունը և Արբիլում գտնվող նրանց հրետանային դիրքերը:

Կերբիի պարզաբանմամբ, հարձակման նպատակը օգնելն է պաշտպանելու քաղաքը, որտեղ ԱՄՆ-ից ժամանած մասնագետները օգնություն են ցուցաբերում Իրաքի իշխանություններին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում