Ադրբեջանը հերթական դիվերսիոն փորձն է կատարել և կորուստներով հետ շպրտվել

Ադրբեջանը հերթական դիվերսիոն փորձն է կատարել և կորուստներով հետ շպրտվել

Ղարաբաղա-ադրբեջանական  առաջնագծի հարավային (Հադրութի) և հարավարևելյան (Մարտունու) ուղղություններով օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը՝ ժամը 04:20-ի սահմաններում,հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

Ինչպես  տեղեկացնում է  ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հակառակորդը, կրելով կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր:

Առաջնագծում ծավալված փոխհրաձգության ժամանակ պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում