Թուրքիան կրկին զորակցություն է հայտնում Ադրբեջանին

Թուրքիան կրկին զորակցություն է հայտնում Ադրբեջանին

Թուրքիան Ադրբեջանին օգնություն կհատկացնի: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Anadolu գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Թուրքիայի թիվ մեկ դիվանագետի խոսքերով, նա հեռախոսային խոսակցությւոն է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ և նրան հայտնել է Թուրքիայի աջակցության մասին:

Դավութօղլուն ընգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանում լարվածության ուժեղացումը հանդիսանում է ուկրաինական իրադարձությւոնների ազդեցության հետևանքը Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում