«Կրկնակի ստանդարտների քաղաքականությունը մի օր հանգեցնելու էր այս քաղաքակրթական ճգնաժամին»

«Կրկնակի ստանդարտների քաղաքականությունը մի օր հանգեցնելու էր այս քաղաքակրթական ճգնաժամին»

ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջապես Բարաք Օբամայի շուրթերից հիչեց ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ բառը։ Միացյալ նահանգներն հնարավոր ամեն միջոց պիտի ձեռնարկի կանխելու Իրաքում քրդերի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը, երեկ Սպիտակ տանն անցկացվող խորհրդակցության ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Միջազգային լրահոսն ու փաստեն իրապես վկայում են, որ այն, ինչ իրակնացվում է Իրաքի քրդերի նկատմամբ «իսլամական պետության» կողմից՝ ամբողջովին տեղավորվում է ցեղասհանություն հասկացության միջազգային սահմանման մեջ։

Դժվար չէ կանխագուշակել, թե քրիստոնեական աշխարհի քթի տակ ծավալվող իսլամախալիֆական ծայրահեղական նկրտումներն աշխարհագրական ինչ ծավալներով ու քաղաքական սցենարներով են հղի։

Եվ մի՞թե ուղիղ 100 տարի ձգված մեր Դատն ու պահանջատիրությունը նախևառաջ Ցեղասպանության կանխարգելմանն ուղղված չէ։ Հայոց Ցեղասպանության Ճանաչումը, Դատապարտումն ու Հատուցումը, մարդկության դեմ ուղղված ցանկացած ոճրի կանխարգելումն է:

Մի՞թե 21-րդ դարի կեսին պիտի հասնել՝ հասկանալու համար, որ չգնահատված, չդատված ցանկացած համամարդկային ոճիր առավել այլասերված ու անկանխատեսելի ձևաչափեր է ընդունում ու բումերանգի պես կոտրվում է աշխարհի գլխին ։

Մի՞թե պարզ չէ, որ ընթացող համաշխարհային բոլոր արյունալի բախումների ու հակամարտությունների անկյունաքարն այլևս քաղաքակրթական է։

Կրկնակի ստանդարտների քաղաքականությունը մի օր հանգեցնելու էր այս քաղաքակրթական ճգնաժամին։

Իսկ աշխարհը գնալով փոքրանում է, և նույնիսկ, ինչպես փաստերն են վկայում, օվկիանոսից այն կողմ գտնվելն անգամ չի ապահովագրում հակաքաղաքակրթական խավարից։

Հայոց Ցեղասպանությանն հաջորդած 100 տարիները քաղաքակիրթ աշխարհին մտածելու ու երկիր մոլորակի խաղաղ ու բարոյական համակեցությունը գնահատելու թանկ տարիներ էին։
Դեռ ուշ չէ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում