Թուրք հատուկ ջոկատայիններն օգնո՞ւմ են ադրբեջանցի դիվերսանտներին

Թուրք հատուկ ջոկատայիններն օգնո՞ւմ են ադրբեջանցի դիվերսանտներին

Ադրբեջանական բանակի երեք զինծառայողներ,որոնք վիրավորվել են դիվերսիա իրականացնելիս, ուղարկվել են Թուրքիա` բուժվելու: Այս մասին տեղեկացնում է haqqin.az-ը:
Զինծառայողների բուժումն իր վրա է վերցրել Համագործակցության և կարգավորման թուրքական գործակալությունը (TİKA):

Այս փաստն ուշագրավ է նրանով, որ ադրբեջանական բանակում վերջին օրերին առկա բազմաթիվ վիրավորների ֆոնին հատկապես երեք զինծառայողի են բուժման նպատակներով ուղարկվել Թուրքիա: Հավանական տարբերակ է, որ այդ երեք զինծառայողները հենց թուրքական բանակի ներկայացուցիչներ էին, որոնք փորձել էին օգնության ձեռք մեկնել իրենց ադրբեջանցի եղբայրներին:

Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը ամենաբարձր մակարդակով մեկ անգամ չէ այս լարված օրերին հայտարարել Ադրբեջանին բազմակողմանի օգնություն տրամադրելու մասին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում