Ռուսաստանը զենքի հերթական խմբաքանակը կմատակարարի Ադրբեջանին

Ռուսաստանը զենքի հերթական խմբաքանակը կմատակարարի Ադրբեջանին

Ռուսական «Уралвагонзавод» կոորպորացիան մոտ օրերս Բաքու կուղարկի Ադրբեջանի կողմից պատվիրված ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակը:Այդ մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Նրանց թվում են ТОС-1А «Солнцепёк» համակարգեր, որի մեջ մտնում են վեց մեքենաներ: Բացի այդ Ադրբեջան կբերեն ծանր մեխանիկականացված ТММ-6 կամուրջներ և ИМР-3М ինժեներային մեքենաների առաջին խմբաքանակը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2011թ-ի ընթացքում «Уралвагонзавод» կոորպորացիայից պատվիրել է հարյուր Т-90С տանկ, հարյուր БМП-3М և մեծաքանակ այլ տեխնիկա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում