Իլհամ Ալիև. «Մինսկի խմբին այնքան էլ չի հաջողվում մոտեցնել մեր դիրքորոշումները»

Իլհամ Ալիև. «Մինսկի խմբին այնքան էլ չի հաջողվում մոտեցնել մեր դիրքորոշումները»

«Հուսով ենք, որ մոտ ապագայում բանակցությունների և խաղաղության ճանապարհով մեզ կհաջողվի այնպիսի լուծում գտնել, որը կհամապատասխանի միջազգային իրավունքին, ինչպես նաև արդարությանը»: Այդ մասին Սոչիում ընթացող Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման ընթացքում հայտարարել է Իլհամ Ալիևը: Նա նշել է, որ ղարաբաղյան խնդիրը պետք է լուծել փոխզիջումների ճանապարհով: Ալիևը հիշեցրել է, որ խնդրի կարգավորման գործին մասնակցում է նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը փորձում է մոտեցնել կողմերի դիրքորոշումները: «Բայց դեռևս դա նրանց այդքան էլ լավ չի հաջողվում», – նշել է Ալիևը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում