Ալիևն աճապարել է շնորհավորել ավագ եղբորը

Ալիևն աճապարել է շնորհավորել ավագ եղբորը

Թուրքիայի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները դեռ չհրապարակած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շտապել է շնորհավորել Ռեջեփ Թայիփ Էրդողանին դրանցում տարած հաղթանակի կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, Ալիևն իր շնորհավորական խոսքն Էրդողանին փոխանցել է հեռախոսազրույցի միջոցով:

Ադրբեջանի ղեկավարը Թուրքիայի նորընտիր նախագահին ցանկացել է «նորանոր հաջողություններ բարձրագույն պետական աշխատանքում»: Կողմերը մտùեր են փոխանակել նաև տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության շարունակականության մասին:

Թուրքիայի տարբեր ընտրատեղամասերում բացված քվեատուփերի 99.05 տոկոսի արդյունքներով երկրում նախագահական ընտրությունների միանձնյա առաջատարն «Արդարդություն և զարգացում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Ներկայիս վարչապետի օգտին է քվեարկել 20 միլիոն 533 հազար 166 մարդ, այսինքն քվեարկողների 51. 71 տոկոսը: Ընդդիմության առաջադրած միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուի և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշի օգտին քվերակել են համապատասխանաբար 15 միլիոն 311 հազար 386 (38.56 տոկոս) և 3 միլիոն 860 հազար 887 (9.72 տոկոս) մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում