ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է Սոչիի հանդիպումը

ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է Սոչիի հանդիպումը

ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ողջունել է Սոչիում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների երակողմ հանդիպումը:ԵԽ գլխավոր քարտուղարի տարածած հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Հետևելով հայ-ադրբեջանական պետական սահմանին և շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպերին, այս հանդիպումը դրական քայլ է երկխոսության վերսկսման առումով»,- հայտարարում է Յագլանդը: ԵԽ գլխավոր քարտուղաչը կոչ է արել ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը զոհերի պատճառ դարձած բռնությանը վերջ տալու համար և ցավակցել է զոհերի հարազատներին:

Սոչիում այսօր կայացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հադիպումը։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Վիեննայում, 2013թ. նոյեմբերի 19-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում