Իրանական ԱՆ-140 ինքնաթիռները չեն թռչի մինչև արտակարգ պատահարի պատճառների պարզումը

Իրանական ԱՆ-140 ինքնաթիռները չեն թռչի մինչև արտակարգ պատահարի պատճառների պարզումը

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին տրանսպորտի նախարարությանը հանձնարարել է արգելել իրանական վերափոխակի ԱՆ-140 ինքնաթիռների թռիչքները մինչեւ մայրաքաղաքի օդանավակայանում վերջինիս աղետի պատճառների հետաքննության ավարտը, օգոստոսի 11-ին հաղորդել է Իրանի ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Իրանական վերափոխակի ԱՆ-140 տուրբապտուտակային ինքնաթիռը՝ «Իրան-140»-ը, որը պատկանում Է տեղական ավիաընկերություններից մեկին, կատարում Էր ներքին չվերթ Թեհրանի եւ երկրի արեւելքի Թաբաս քաղաքի միջեւ: Ինքնաթիռում գտնվել են 40 ուղեոր եւ անձնակազմի ութ անդամ:

Ինքնաթիռն աղետի Է ենթարկվել գործնականում թռիչքից անմիջապես հետո՝ «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանից հինգ կիլոմետր հեռավորության վրա: Հանրանավն ընկել Է ավտոմայրուղու մերձակայքի անտառազանգվածում: Ականատեսների խոսքով՝ վերթիռի ժամանակ բռնկվել Է մեքենայի շարժիչը, ինքնաթիռը կտրուկ փոխել Է ուղղությունը եւ մինչեւ գետին ընկնելը բաժանվել Է մասերի: Նախնական տվյալներով՝ աղետի պատճառ են դարձել շարժիչի անսարքությունները: Զոհվել Է 39 մարդ, 9 հոգու հաջողվել է ողջ մնալ, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում