Ադրբեջանում հրապարակվել է քաղաքական դատապարտյալների ցուցակը

Ադրբեջանում հրապարակվել է քաղաքական դատապարտյալների ցուցակը

Ադրբեջանում գործող 12 ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպություններ’ Ադրբեջանի իրավապաշտպաններիս ասոցիացիան, «Դեմոկրատիայի մոնիտորինգ»-ը, Դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների ռեսուրսային կենտրոնը, Հելսինկիի քաղաքացիական վեհաժողովի Ադրբեջանի ազգային կոմիտեն, «Իրավական լուսավորության հանրություն»-ը, «Իրավական պաշտպանություն եւ լուսավորության հանրություն»-ը, Մամուլի իրավունքի ինստիտուտը, Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտը, Ընտրությունների մոնիտորինգը եւ դեմոկրատիայի ուսուցման կենտրոնը, Քաղաքական ազատությունների պաշտպանության դաշինքը, Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը համատեղ զեկույց են ներկայացրել Ադրբեջանում գործող քաղաքացիական հասարակության կառույցներն ավելի խորացնող քաղբանտարկյալների խնդրի վրա միջազգային հանրության ուշադրությունը գրավելու համար:

Ինչպես հաղորդում է  «Ազադլըգ» թերթը, զեկույցում անդրադարձ է կատարվել մինչեւ 2014 թվականի օգոստոսի 3-ը Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով կեղծ մեղադրանքներով ձերբակալություններին, որոնք որոշվել են ԵԽ ԽՎ 2012 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1900 բանաձեւում ներկայացված չափանիշներով: Ցուցակում կան 97 լրագրողների եւ բլոգերների, իրավապաշտպանների, երիտասարդ ակտիվիստների, ընդդիմադիր ակտիվիստների, հավատացյալ ակտվիստների հետ 11 փաստաբաններիանունները, ովքեր ձեր բակալվել կամ արդեն դատապարտվել են քաղաքական դրդապատճառներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում