Համանախագահները կայցելեն տարածաշրջան.Ջեյմս Ուորլիք

Համանախագահները կայցելեն տարածաշրջան.Ջեյմս Ուորլիք

«Համանախագահները մտադիր են մոտ ժամանակներս այց կատարել տարածաշրջան, սակայն այցի ժամկետը դեռևս չի հստակեցվել»: Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ-ի հետ զրույցում նշել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագհ Ջեյմս Ուորլիքը:

«Հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Սոչի բանակցությունները կարող են շարունակվել և նախագահները կարող են հանդիպել աշնանը: Համանախագահները պատրաստ են մեծ աջակցություն ցուցաբերել բանակցություններում առաջընթաց ապահովելու նպատակով: Հայ և ադրբեջանցի ազգերը ևս պետք է հասկանան, որ հակամարության շարունակությունն իրենց շահերից չէ: Հուսով եմ, որ մարդիկ խաղաղության համար ձայն կտան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում