Ադրբեջանական բանակը կորուստ ունի

Ադրբեջանական բանակը կորուստ ունի

Այսօր առավոտյան Ապշերոնի շրջանի Նովխանը ավանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով ստացած վնասվածքներից մահացել է Ադրբեջանի ներքին զորքերի ենթասպա Նիջաթ Բաբազադեն: Այս մասին հայտնում է ադրբեջանական ANS հեռուստաալիքը:

Նշվում է, որ ավտոմեքենան, որը վարել է 25-ամյա Նիջաթ Բաբազադեն, մոտ ժամը 08:14-ին բախվել է մի այլ ավտոմեքենայի: Երիտասարդ ենթասպան տեղում մահացել է: Փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում