Ալիևի նստավայրի առաջ ամուսնական զույգ է ինքնահրկիզվել

Ալիևի նստավայրի առաջ ամուսնական զույգ է ինքնահրկիզվել

Ադրբեջանի նախագահի ադմինիստրացիայի մոտ Ադրբեջանի երկու քաղաքացիներ են ինքնահրկիիզվել : Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը կայքը:

39-ամյա Էլչին Ալիմուրադովն ու նրա կինը՝ 32-ամյա Ժալյա Սալահովան, ինքնահրկիզվել են՝ ի նշան Սումգայիթում գտնվող իրենց տունը խլելու դեմ բողոքի:

Էլչին Ալիմուրադովը Ղարաբաղյան պատերազմի վետերան է և մասնակցել է Թարթառի մարտերին:

Ամուսինները տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են այրվածքաբանական կենտրոն: Կնոջ վիճակը գնահատվում է ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Էլչին Ալիմուրադովի քրոջ խոսքերով նման որոշում կայացնելու պատճառը ոչ թե նրանց տնից դուրս հանելն էր, այլ փոխհատուցում ստանալու անհնարինությունը:

«Իմ եղբայրը 2005թ-ին օրինական հիմքերով մեր հարազատներից է գնել և 10000 մանաթ է տվել, որից հետո ստացել է պաշտոնական փաստաթուղթ: Հետո հարազատները գնացել են Ռուսաստան, որից հետո պարզվեց, որ շատերն են հավակնություններ ներկայացնում այդ տան նկատմամբ և իմ եղբորը դատի տվեցին» պատմել է ինքնահրկիզվողի քույրը՝ ավելացնելով, որ դատարանը տնից դուրս է հանել Արցախյան ազատամարտի վետերանին և նրա ընտանիքի անդամներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում