Նյու Յորքում վախճանվել է Հոլիվուդի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը. լուսանկարներ

Նյու Յորքում վախճանվել է Հոլիվուդի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը. լուսանկարներ

ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում կյանքի 90-րդ տարում մահացել Է դերասանուհի Լորեն Բեքոլը, որը Միացյալ Նահանգների Կինոյի ինստիտուտի կողմից ճանաչվել է Հոլիվուդի պատմության մեջ մեծագույն կինոաստղերից մեկը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Բեքոլը պատվավոր «Օսկարի», երկու «Ոսկե գլոբուսների» եւ Tony Awards երկու մրցանակների մրցանակակիր Է: Նրա մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերից Է ռեժիսոր Հովարդ Հոուքսի «Ունենալ եւ չունենալ» կինոնկարը: Այստեղ դերասանուհու խաղընկերն Է դարձել Համֆրի Բոգարտը, որը նկարահանումներից հետո շատ չանցած ամուսնացել Է Բեքոլի հետ:

Բարբարա Սթրեյզանդի «Հայելին երկու դեմք ունի» մելոդրամայում երկրորդ պլանի դերի համար Բեքոլն արժանացել Է «Ոսկե գլոբուսի»: Ավելի ուշ Էկրան բարձրացած կինոնակարների թվում, որոնցում նկարահանվել Է հոլիվուդյան աստղը, հայտնի են Լարս ֆոն Թրիերի «Դոգվիլը» եւ «Մանդեռլեյը»:

Լորեն Բեքոլն Իսրայելի իններորդ նախագահ Շիմոն Պերսերի զարմուհին Է, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը

Հետևեք մեզ նաև Telegram-ում