Մարկ Զախարովը և Շիրվինդտը դատարանին խնդրում են երաշխավորությամբ արձակել Հայրապետյանին

Մարկ Զախարովը և Շիրվինդտը դատարանին խնդրում են երաշխավորությամբ արձակել Հայրապետյանին

Գործարար եւ հասարակական գործիչ Լեւոն Հայրապետյանի պաշտպանող կողմը խնդրում Է նրան ազատ արձակել այն մարդկանց երաշխավորությամբ, որոնց թվում են մշակույթի գործիչներ Մարկ Զախարովը եւ Ալեքսանդր Շիրվինդտը:

Այս մասին հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին» դատարանի դահլիճից: Նաեւ Հայրապետյանի համար պատրաստ են երաշխավորելու նրա ազգականները, ակադեմիկոսներ, ինչպես նաեւ Ռուսաստանում Հայաստանյայց առաքելական եկեղեցու հովվապետը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գործարարի, ում մեղադրում են «Բաշնեֆտի» վաճառքի ժամանակ փողերի յուրացման եւ օրինականացման մեջ, փաստաբանները փորձել են դատարանին համոզել, որ ազատվելու դեպքում իրենց պաշտպանյալը չի թաքնվի եւ չի խանգարի հետաքննությանը և նրա բնութագրի գործի նյութերին կցել են նաեւ բազմաթիվ պարգեւները բարեգործության եւ մշակույթին ցույց տրված օգնության համար:

Դատարանում Հայրապետյանին աջակցելու Էին եկել ավելի քան հարյուր ազգականներ եւ բարեկամներ. ում տեղը չէր բակավանացրել դատարանի դահլիճում, նիստին հետեւել էին հեռարձակմամբ:

Հայրապետյանը համարվում Է հայկական ծագմամբ աշխարհում ամենահարուստ գործարարներից մեկը: Հետաքննությունը նրան կասկածում Է 2009 թվականի ապրիլին Ուրալ Ռախիմովի կողմից Ռուսաստանի «Սիստեմա» ֆինանսաարդյունաբերական խմբին «Բաշնեֆտի» վաճաքի մասնակցության մեջ, որը վերջինս գլխավորել Է երեք տարի: Նրան առաջադրվել են մեղադրանքներ դրամական միջոցների յուրացման եւ օրինականացման մեջ: Ավելի վաղ դատարանն այս գործի շրջանկաներում կալանք Է դրել «Բաշնեֆտի» բաժնետոմսերի՝ 300 միլիոն ռուբլու փաթեթի վրա:

Ըստ հետաքննության տվյալների՝ Հայրապետյանն ունի երկքաղաքացիություն եւ անշարժ գույք արտասահամանում, մասնավորապես, վերջին ժամանակներս նա ապրել Է Մոնակոյում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում