ԵՄ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ

ԵՄ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ

Եվրոպական Միությունը պատրաստակամություն է հայտնել նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ կախված նրանից, թե ինչպես կզարգանան հետագա իրադարձություններն Ուկրաինայում:

«Եվրամիության խորհուրդը Եվրահանձնաժողովի և Ընդհանուր անվտանգության և արտքաին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ համատեղ շարունակում են հետևել Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը և գնահատել Ռուսաստանի դեմ իրականացված քայլերը՝ պատրաստ լինելով նոր քայլեր ձեռնարկել ընդդեմ Ռուսաստանի»,- ասված է Եվրամիության խորհրդի տարածած հայտարարության մեջ:

Ինչպես հաղորդում է  Interfax-ը, Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի ամփոփիչ հայտարարության մեջ ասված է, որ ԵՄ խորհուրդը կոչ է անում սեղմ ժամկետներում գտնել Ուկրաինական ճգնաժամը հաղթահարելու բանական և քաղաքական ճանապարհը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում