Ադրբեջանական բանակում զինվոր է մահացել

Ադրբեջանական բանակում զինվոր է մահացել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին հայտարարել է հերթական զինվորի մահվան մասին: Ինչպես  տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, ադրբեջանական բանակի զինվոր Թահմազլի Ֆարիդ Ասլանօղլուն մահացել է սեփական հրազենից արձակված կրակոցից:

Դեպքը գրանցվել է Արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող զորամասերից մեկում: Դեռևս հայտնի չեն զինվորի մահվան մանրամասները: Գործի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, տարվում է քննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում