Ադրբեջանն աջակցում է իսլամիստ ահաբեկիչներին

Ադրբեջանն աջակցում է իսլամիստ ահաբեկիչներին

Թուրքիայի Հաքքարի քաղաքի քաղաքապետ Լողման Օզդեմիրը հայտարարել է, որ Իրաքի եւ Սիրիայի հյուսիսային զավթված շրջաններում իսմալական պետություն հռչակած «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման աջակից երկրների թվում է նաեւ Ադրբեջանը:

 ԻԼԻՊ-ի դեմ Հաքքարիում կազմակերպված բողոքի ակցիայում ունեցած ելույթում Օզդեմիրը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի, Ադրբեջանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Չեչնիայի եւ Միջին Արեւելքի մի շարք երկրների կողմից աջակցություն ստացող ԻԼԻՊ-ը վերածվել է գործիքի’ նրանց ու ԱՄՆ-ի, Իսրայելի, Անգլիայի, Ֆրանսիայի ձեռքում: Թուրք քաղաքապետը Սաուդյան Արաբիայից պահանջել է անմիջապես դադարեցնել ԻԼԻՊ-ին ցուց? ?բերվող ֆինանսական օգնությունը:

Ուշագրավ է, որ Քաթարի ընդդիմությունը օրերս մի շարք փաստաթղթեր է հրապարակել, որոնցում հաստատվել է Թուրքիայի կողմից ԻԼԻՊ-ին արված ֆինանսական աջակցության չափը:

Քաթարի ընդդիմության տվյալներով’ Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Քաթարի դեսպանատունը ահաբեկչական այդ կազմակերպությանը 2,5 մլն դոլար է փոխանցել: Այդ փոխանցման փաստաթղթի վրա առկա է Քաթարի արտաքին գործերի նախարարության կնիքը եւ նախարարության ֆինանսական վարչության ղեկավար Մուհամեդ Սաիդ ալ Թամինիի ստորագրությունը:

Քաթարի ԱԳՆ-ին հղած նամակում ընդդիմությունը հայտնել է, որ իրենք նաեւ փաստաթուղթ ունեն, որով բացահայտվում է, որ Թուրքիան ԻԼԻՊ-ի ահաբեկիչ մարտիկների ներկայացուցիչներին 1 մլն 375 հազար դոլար կանխիկ գումար է տվել, որը նրանք փոխանցել են կազմակերպության ղեկավարներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում