Սիրիայում ադրբեջանցի ահաբեկիչ է սպանվել

Սիրիայում ադրբեջանցի ահաբեկիչ է սպանվել

Սիրիայում ոչնչացվել է Ադրբեջանի’ ահաբեկչական կազմակերպությունների կազմում կառավարական ուժերի դեմ կռվող ևս մեկ քաղաքացի: Ինչպես հաղորդում է APA-ն ,  խոսքը Մասալլըի շրջանի Էրքիվան գյուղի բնակիչ Ռամիլ Դավուդ օղլու Մուստաֆաեւի մասին է: Նա Սիրիայի կառավարական ուժերի դեմ կռվում էր «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման կազմում:

Ռ.Մուստաֆաեւը սպանվել է երկու օր առաջ Սիրիայում սպանված, Ադրբեջանի Զարդաբի շրջանի բնակիչ Ռամիզ Աղասեֆ օղլու Աբդուլլաեւի հետ միասին, ինչի մասին տեղեկացրել էր APA-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում