Գյուլը հայտնել է Թուրքիայի նոր վարչապետի անունը

Գյուլը հայտնել է Թուրքիայի նոր վարչապետի անունը

Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը գործարարների և արվեստագետների համար կազմակերպած հրաժեշտի ընթրիքի ժամանակ բացահայտել է երկրի ապագա վարչապետի անունը: Ինչպես տեղեկացնում է «Հուրիեթ» պարբերականը, Գյուլը հայտնել է, որ օգ ոստոսի 27-ին «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարի ժամանակ կուսակցության ղեկավար և Թուրքիայի վարչապետ է ընտրվելու ներկայիս արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն:

«Դավութօղլուին ես եմ բերել դեպի քաղաքականություն և պետական գործունեություն: Մեզ հաջորդած սերնդի ամենահաջող անուններից մեկն է: Հուսով ենք, որ նա կհաջողի, իսկ մենք նրան կաջակցենք»,- հայտարարել է Գյուլը: Նա կրկին նշել է, որ նախագահի լիազորությունները թոթափելուց հետո պատրաստվում է մնալ քաղաքականության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում