Ադրբեջանը միջազգային հետախուզություն է հայտարարել թուրք գործարարի նկատմամբ
20/08/2014 14:15
Նմանատիպ
Ադրբեջանի իրավապահ մարմինները հետախուզություն են հայտարարել հերթական թուրք գործարարի նկատմամբ, ով հրաժարվում է վճարել հարկերը: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
Թուրքիայի 58-ամյա քաղաքացի Մեհմեդ Յայլաքի մասին համապատասխան հայտարարությունը տեղադրվել է «Ինտերպոլ»-ի պաշտոնական կայքում: Նշվում է, որ թուրք գործարարը Ադրբեջանում զբաղվում էր ձեռնարկատիրությամբ:
Վերջին շրջանում Ադրբեջանը մի քանի անգամ միջազգային հետախուզություն է հայտարարել Թուրքիայի քաղաքացի տարբեր ձեռներեցների նկատմամբ, ովքեր բոլորն էլ մեղադրվում են հարկերը վճարելուց խուսափելու մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում