Թուրքիան արգելել է գերմանական ինքնաթիռին վայէջք կատարել իր ռազմակայանում

Թուրքիան արգելել է գերմանական ինքնաթիռին վայէջք կատարել իր ռազմակայանում

Թուրքիան Հյուիսիային Իրաքի եզդիներին օգնություն տեղափոխող գերմանական ինքնաթիռին արգելել է վայրէջք կատարել թուրքական Ինջիրլիք օդային ռազմաբազայում: Այս մասին գրում են գերմանական պարբերականները’ նշելով, որ գերմանական հատուկ ծառայությունների կողմից Թուրքիային գաղտնալսելու վերաբերյալ տեղեկությունները լրջորեն լարել են թուրք-գերմանական հարաբերությունները:

Գերմանական Deutsche Welle լրատվամիջոցը գրում է, որ թուրքական կողմից վայրէջք կատարելու թույլտվություն չտրամադրելու պատճառով օգնություն տեղափոխող ինքնաթիռի թռիչքը հետաձգվել է: Նշվում է, որ ինքնաթիռը 20 տոննա օգնություն էր տեղափոխելու Հյուսիսային Իրաք:

Ավելի վաղ գերմանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ Գերմանիայի արտաքին հետախուզական ծառայությունները 2009 թվականից գաղտնալսում են ՆԱՏՕ-ի կազմում իրենց դաշնակից Թուրքիային: Այս տեղեկությունները լրջորեն անհանգստացրել էին Անկարային: Դեպքի առնչությամբ Թուրքիայում Գերմանիայի դեսպանը կանչվել էր արտաքին գործերի նախարարություն: Ավելի ուշ հայտարարությամբ էր հանդես եկել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ով հստակ բացատրություն էր պահանջել գերմանական իշխանություններից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում