«Ես ամաչում եմ, որ նման հակառակորդ ունեմ, այդ մարդն իրավունք չունի կրել այդ կոչումը». Մովսես Հակոբյանը՝ Աքպերովի մասին
Նմանատիպ
«Ես ընդհանրապես միշտ հարգանքով եմ վերաբերվում հակառակորդիս, ինձ բախտ է վիճակվել նաև նամուսով հակառակորդի հետ կռվել, ես հպարտություն եմ ապրում, երբ իմ հակառակորդն այդպիսինն է: Բայց այս պարագայում ես ամաչում եմ, որ նման հակառակորդ ունեմ: Ես ամաչում եմ, որ այդ մարդը զինվորական է, զինվորական ուսադիր է կրում, թեկուզև իմ հակառակորդն է: Նման մարդն իրավունք չունի կրել այդ կոչումը, որ երկրում էլ ուզում է լինի»,-երեկ Ստեփանակերտում հրավիրված հանդիպմանը հայտարարեց ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Թելման օղլու Աքպերովի՝ Չինարիի բնակիչ 31-ամյա Կարեն Պետրոսյանին հարցաքննելու մեթոդներին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին 31-ամյա Կարեն Պետրոսյանը հատել էր ՀՀ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել սահմանակից ադրբեջանական գյուղում: Նախ ադրբեջանական լրատվամիջոցները Կարեն Պետրոսյանին ներկայացրին որպես թեյ խնդրող գյուղացու, ապա դիվերսանտ: Իսկ մեկ օր հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, թե Չինարի գյուղի բնակիչը «սրտանոթային անբավարարության հետևանքով» մահացել է: Մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեսանյութը հուշում է ոչ թե հանկարծամահության, այլ սպանության մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում