«Ադրբեջանի սպառնալիքները չեն վախեցնում, Ստեփանակերտի օդանավակայանը կանոնավոր կերպով չի գործարկվում տեխնիկական խնդիրների պատճառով». Մովսես Հակոբյան

«Ադրբեջանի  սպառնալիքները չեն վախեցնում, Ստեփանակերտի օդանավակայանը  կանոնավոր կերպով չի գործարկվում տեխնիկական խնդիրների պատճառով». Մովսես Հակոբյան

Երեկ Ստեփանակերտում կայացած ասուլիսին ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը նկատեց, թե Ստեփանակերտի օդանավակայանն այս պահին կանոնավոր կերպով չի գործարկվում միայն տեխնիկական խնդիրների և անհրաժեշտ քանակությամբ օդանավեր  չլինելու  պատճառով:

«Օդանավակայանը գործարկելու համար պետք է առնվազն երկու օդանավ ունենալ, մենք չենք կարող տոմսեր վաճառել մարդկանց և ասել՝ կներեք, ինքնաթիռն այս պահին սպասարկման մեջ է: Այսինքն՝ հարկավոր է ինքնաթիռների այնպիսի բազա ունենալ, որ որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, թե չվերթները պարբերաբար կամ միշտ լինելու են: Օդանավակայանի մասով կարող եմ ասել, որ ամբողջությամբ պատրաստ է: Այսօր մեր ուղղաթիռներն այնտեղ իջնում են և որևէ խնդիր չի առաջանում: Ինչ վերաբերում է մեր հակառակորդի սպառնալիքներին, նրանք միայն հայտարարություններ են անում, բայց  իրենք էլ լավ գիտեն, որ դրանք այնքան էլ հեշտ չէ իրագործել: Քաղաքացիական օդանավին հարվածելը  նշանակում է պատերազմ սկսել: Միևնույն ժամանակ, մեր խոցման գոտում ևս բազմաթիվ ադրբեջանական ինքնաթիռներ են լինում և մենք էլ կարող ենք հանգիստ  դրանց խփել: Այնպես որ մեզ նման հայտարարությունները  չեն վախեցնում և դրանք լուրջ չեն»,-շարունակեց Մովսես Հակոբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում