Ադրբեջանում ապագա սահմանապահները ծեծել են քաղաքացիներին

Ադրբեջանում ապագա սահմանապահները ծեծել են քաղաքացիներին

Ադրբեջանի պետական սահմանային ծառայության սահմանապահ զորքերի 4-րդ կուրսի ուսանողները Բաքվի Ալյաթ ավանում զանգվածային ծեծկռտուք են սարքել քաղաքացիական ճաշարանում: Ինչպես տեղեկացնում է axar.az լրատվական կայքը, կուրսանտներն Ալյաթ էին եկել վարժանքների մասնակցելու համար: Ճաշարանում կենցաղային վիճաբանության արդյունքում մի խումբ ուսանողներ ծեծել են աշխատակիցներին եւ նրանց պաշտպանող քաղաքացիներին, ինչպես նաեւ ջարդել ճաշարանի ապակիները:

Գարադաղի շրջանի ոստիկանության վարչությունը հաստատել է միջադեպի հետ կապված փաստը եւ նշել, որ այդ մասին տեղեկացվել է դատախազությունը:

Զորամասի հրամանատարությունը, որտեղ անցկացվում էին վարժանքները, զանգվածային ծեծկռտոցին մասնակցած կուրսանտներից միայն երեքին է պատժել’ հեռացնելով սահմանային զորքերի շարքերից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում