Ֆրանսիայի կառավարությունը հրաժարական է տվել

Ֆրանսիայի կառավարությունը հրաժարական է տվել

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը նախագահ Ֆրանսուա Օլանդին է ներկայացրել կառավարության հրաժարականի դիմումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, Օլանդը բավարարել է կառավարությունն արձակելու վարչապետի խնդրանքը: Կ առավարության նոր կազմը կհրապարակվի օգոստոսի 26-ին: Նախագահ Օլանդը նոր կառավարություն կազմելու գործը հանձնարարել է պաշտոնաթող եղող վարչապետ Վալսին:

Մանուել Վալսը վարչապետի պաշտոնին էր նշանակվել 2014 թվականի մարտին: Իր մի քանի աշխատանքային ամիսների ընթացքում Վալսը չկարողացավ հաղթահարել ֆրանսիական տնտեսության մեջ նկատվող ճգնաժամային երևույթները: Վիճակագրական տվյալների համաձայն’ նրա վարչապետության օրոք երկրում շարունակում էր աճել գործազրկությունը:

Հետաքրքիր է, որ Մանուել Վալսը համարվում է ամենաժողովրդական սոցիալիսներից մեկը: Ապրիլյան տվյալներով’ նա իր վարկանիշով գերազանցում էր անգամ նախագահ Ֆրանսուա Օլանդին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում