Ինչպես պետությունը դուրս բերել կախվածությունից
Նմանատիպ
Քաղաքագետ Արման Սահակյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
Վրաստանի հետ մեր հարաբերությունները ներկայացնելիս, մենք այն մեկնաբանում ենք միակողմանի շահի տեսքով, որով ստացվում է, որ միայն հայկական կողմի համար է դա շահեկան: Դիցուք, մենք խոսում ենք, որ Վրաստանը մեզ համար տարանցիկ երկիր է, ունենք փակ սահմաննր, որի պատճառով մեր տնտեսությունը մեծապես կախված է Վրաստանից և այլն: Մինչդեռ, քաղաքական շահը փոխադարձության արժեք է, այն պետք է լինի երկկողմանի, որպեսզի ապահովի մյուս կողմի շահագրգռությունը ևս: Բացի այդ, պետք է նաև ներկայացնել այդ շահը, խոսել դրա մասին, որովհետև լավ փոխհարաբերությունների մասին խոսելը, փոխադարձ շահերը մատնանշելը դիվանագիտության մեջ ունի ոչ միայն արտաքին (լավ հարաբերությունների ցուցադրում և այլ երկրներին ուղղված ուղերձ), այլև լատենտային կողմ (ինչ-որ առումով ու չափով գործընկերոջն ուղղված ուղերձ, որ այդ հարաբերությունները ձեռնտու են նաև իրեն):
Այդ իմաստով, մենք կարող ենք Վրաստանին ներկայացնել Հայաստանի կարևորությունն իբրև Ռուսաստանի կողմից մեր հարևանի նկատմամաբ թշնամական քաղաքականության որոշակի զսպիչ, Իրանի հետ հարաբերությունների խորացման աշխարհաքաղաքական միավոր (չնայած, նման կարգավիճակի համար մենք Իրանի հետ դեռևս չունենք բավարար հարաբերություններ), Ադրբեջանին, որը բավական ամբիցիոզ կերպով ձգտում է տարածաշրջանային լիդերության, զսպում հայ-վրացական դաշնակցությամբ, ինչը Վրաստանի համար չափազանց կարևոր է Արևմուտքի կողմից ավելի մեծ ուշադրության արժանանալու համար և, վերջապես, բավական մեծ ֆինանսական հոսք դեպի Վրաստան՝ շնորհիվ տուրիզմի: Այս դեպքում, մենք ոչ թե մեզ կդնենք կախվածության մեջ, այլ կսահմանենք փոխշահավետության հարաբերություններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում