Օլանդի վարկանիշն իջել Է մինչեւ ռեկորդային ցածր մակարդակի

Օլանդի վարկանիշն իջել Է մինչեւ ռեկորդային ցածր մակարդակի

Ֆրանսիայի նախագահը գերազանցել Է ֆրանսիացիների շրջանում ժողովրդականություն չվայելելու՝ իր իսկ ռեկորդը: Ֆրանսիայի Հասարակական կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի (ԻՖՕՊ) հարցման համաձայն, որը հրապարակվել Է անցած հանգստյան օրերին, երկրի քաղաքացիների սոսկ 17 տոկոսն Է հավանություն տալիս Ֆրանսուա Օլանդի գործունեությանը պետական իշխանության ղեկին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ընտրողների մնացած 83 տոկոսն «ավելի շուտ դժգոհ Է» կամ նույնիսկ «բոլորովին դժգոհ Է» նախագահի քաղաքական գծից:

Ուշագրավ Է, որ Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսը, որը տակավին մեկ տարի առաջ շատ մեծ ժողովրդականություն Էր վայելում բնակչության մեջ, ամռանը լրջորեն կորցրել Է վստահության վարկը ֆրանսիացիների կողմից: Նրա վարկանիշը վերջին երկու ամսում նվազել Է միանգամից 15 տոկոսով՝ մինչեւ 36 տոկոսի նշագիծ: Ընդ որում դժգոհություն Է նկատվում բոլոր տարիքային եւ սոցիալական կատեգորիաների շրջանում. ինչպես երիտասարդության, միջին տարիքի մարդկանց, այնպես Էլ թոշակառուների շրջանում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում