Իրանը զորք կմտցնի Իրաք, եթե «Իսլամական պետությունն» սպառնա շիաների սրբավայրերին

Իրանը զորք կմտցնի Իրաք, եթե «Իսլամական պետությունն» սպառնա շիաների սրբավայրերին

Իրանը սուննիների «Իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականներին, խմբավորում, որը հարձակումներ Է գործում Իրաքի շրջանների վրա, թույլ չի տա վնաս հասցնել շիաների սրբավայրերին, որոնք գտնվում են Նեջեֆ եւ Քերբելա քաղաքներում, եւ պատրաստ Է զորք մտցնել: Այդ մասին, ինչպես օգոստոսի 28-ին հաղորդել Է «Ինտիխաբ» նորությունների ինտերնետ-պորտալը, հայտարարել Է երկրի ներքին գործերի նախարար Աբդոլռըզա Ռահմանի Ֆազլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նախագահ Հասան Ռոուհանին կառավարության հետ կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել Է, որ Իրանն ընտիր զորքեր կուղարկի, եթե այդ քաղաքներին «Իսլամական պետության» մոտենալու իրական սպառնալիք ծագի: Միջամտությունը լիովին կհամակարգվի իրաքյան կողմի հետ եւ նպատակամղված կլինի «Իսլամական պետության» վերացմանը»,- հայտարարել Է Ֆազլին:

Ներկայում, ինչպես հաղորդել Է «Ինտիխաբը», Իրանն իր զինված ուժերի հատուկ զինավարժանքներ Է պատրաստում, որպեսզի հարկ եղած դեպքում շտապ միջամտի հարեւան Իրաքի իրադրությանը: Զորավարժանքներում գործի կդրվեն օդուժը եւ իրանական անօդաչու թռչող ապարատներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում