Վրաստանի պաշտպանության նախարարը բանակցություններ կվարի Ֆրանսիայում

Վրաստանի պաշտպանության նախարարը բանակցություններ կվարի Ֆրանսիայում

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան աշխատանքային այցով ուղեւորվել Է Ֆրանսիա: Ինչպես հայտնել են Վրաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, օգոստոսի 30-ին Իրակլի Ալասանիան հանդիպում կունենա ֆրանսիացի իր պաշտոնակից Ժան Իվ լե Դրիանի հետ: Նախարարները կքննարկեն պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության մանրամասները: Կարծարծվեն նաեւ Աֆղանստանում եւ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում իրականացվող խաղաղ արար առաքելությունները եւ ՆԱՏՕ-ի՝ սեպտեմբերին Ուելսում կայանալիք գագաթնաժողովի թեման, տեղեկացնում Է «Գրուզիա Online»-ն:

Երկօրյա այցի շրջանակներում նախատեսված Է նաեւ Իրակլի Ալասանիայի հանդիպումը Ֆրանսիայի պաշտպանության նախարարության՝ ռազմավարական հարցերով տնօրեն Ֆիլիպ Էրերայի հետ:

Վրաստանի պաշտպանության նախարարի հետ միասին Ֆրանսիա են ուղեւորվել հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Վախթանգ Քափանաձեն եւ պաշտպանության փոխնախարար Վառլամ Ավալիանին:

Վրաստանի պաշտպանության նախարարության պատվիրակության աշխատանքային այցը Ֆրանսիա կավարտվի օգոստոսի 30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում