Կիևում ձերբակալվել են ՌԴ դեսպանատան աշխատակիցներ

Կիևում ձերբակալվել են ՌԴ դեսպանատան աշխատակիցներ

Օգոստոսի 28-ին ձերբակալվել են Ուկրաինայում ՌԴ-ի դեսպանատան աշխատակիցները: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ-ի ԱԳՆ-ն:

Հայտարարության մեջ նշվում է, որ դիվանագետներին ձերբակալելու պատճառները բացարձակապես մտածածին են, և Մոսկվան պահանջում է, որպեսզի նրանց շուտափույթ ազատ արձակեն:

Ինչպես նշվում է, օգոստոսի 28-ին Կիևում հերթական ակցիան է կազմակերպվել ՌԴ-ի դեսպանության անվտանգության աշխատակիցների դեմ’ ներառյալ դեսպանի անհատական թիկնապահի:Չնայած նրանց կողմից ցուցադրված դիվանագիտական անձնագրերին, նրանց ձերբակալել են սրճարանից դուրս գալու պահին:

Իսկ ձերբակալման պատճառն այնն է, իբրև թե նրանց մոտ նռնակներ է հայտնաբերվել:
Ուկրաինական կողմի պաշտոնական հաղորդագրություններում դեպքի առնչությամբ
դեռևս մեղադրանքներ չեն հնչել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում