Գարիբաշվիլին պատրաստվում է պաշտոնական այց կատարել Թուրքիա

Գարիբաշվիլին պատրաստվում է պաշտոնական այց կատարել Թուրքիա

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, ամփոփելով Անկարա կատարած աշխատանքային այցի արդյունքները, օգոստոսի 29-ին հայտարարել է, որ ծրագրում է պաշտոնական այցով ժամանել Թուրքիա, տեղեկացնում է  «Նովոստի Գրուզիա»-ն:

Գարիբաշվիլին նախօրյակին գտնվում էր Անկարայում, որտեղ ներկա Է եղել Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնակալման արարողությանը:

«Ես կարճատև զրույց ունեցա պարոն Էրդողանի հետ և պլանավորում եմ պաշտոնական այցով մեկնել Թուրքիա: Մենք նաև ցանկանում ենք նրան հրավիրել Վրաստան: Թուրքիան մեր ռազմավարական գործընկերն Է, հետևաբար, մեզ շատ սերտ համագործակցություն Է հարկավոր բոլոր ուղղություններով: Իմ այցը դրա հաստատումը կլինի»,- լրագրողներին ասել Է Գարիբաշվիլին:

Կառավարության ղեկավարը չի ճշտել Թուրքիա իր ուղևորության հնարավոր ամսաթիվն ու դրա տևողությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում