Էշթոնը կհանդիպի Իրանի ԱԳ նախարարին

Էշթոնը կհանդիպի Իրանի ԱԳ նախարարին

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը սեպտեմբերի 1-ին Բրյուսելում տեղի ունենալիք իրանական միջուկային ծրագրի քննարկումների շրջանակում կհանդիպի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:

«Երկուշաբթի ես կհանդիպեմ Իրանի ԱԳ նախարար Զարիֆին’ բանակցային գործընթացի ոչ թե վերականգնման, այլ շարունակման շրջանակներում: Մենք կվերահաստետնք, որ կօգտագործենք հնարավորությունը և կկարողանանք փոխանակվել Նյուր-Յորքում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ տեղեկատվությամբ»,- «Արմենպրես»-ի’ հաղորդմամբ հայտարարել է Էշթոնը’ Միլանում ընթացող ԵՄ արտաքին գործերի նախարարների ոչ ֆորմալ նստաշրջանի ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում