Էրդողանը կաթվածահար է արել Բաքուն
03/09/2014 12:00
Նմանատիպ
Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի’ պաշտոնական այցով Բաքու կատարած այցը կաթվածահար է արել ողջ քաղաքը: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը: Էրդողանի այցի պատճառով քաղաքի երթևեկությունը կենտրոնական հատվածներում գրեթե կանգ է առել: Տարբեր փողոցներում առաջացած հսկայական խցանումներն անհնար են դարձրել մեքենաների տեղաշարժը:
Բաքվի ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչության ներկայացուցիչՎագիֆ Ասադովը հայտնել է, որ քաղաքի կենտրոնական փողոցներում երթևեկությունը սահմանափակ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը գտնվում է Ադրբեջանում:
Թուրքիայի նախագահ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Բաքվում Էրդողանն արդեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում