Օբաման հայտարարել Է Էստոնիայում ԱՄՆ-ի օդուժ տեղաբաշխելու մասին

Օբաման հայտարարել Է Էստոնիայում ԱՄՆ-ի օդուժ տեղաբաշխելու մասին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել Է մերձբալթյան երկրներում ռազմական ներկայությունն ուժեղացնելու, այդ թվում՝ Էստոնիայի ռազմածովային բազայում ռազմաօդային ուժերի զորամասերի տեղաբաշխման մասին:Օբաման այդ մասին հայտնել Է սեպտեմբերի 3-ին Տալլինում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Այսօր ես կարող եմ հայտարարել, որ այդ նախաձեռնությունը ներառում Է ռազմաօդային ուժերի լրացուցիչ զորամասերի, ինքնաթիռների տեղակայում՝ վարժանքներ անցկացնելու համար: Մենք գտնում ենք, որ դրանց տեղաբաշխման լավագույն վայրը կդառնա այստեղ՝ Էստոնիայում, գտնվող ռազմածովային բազան»,-ասել Է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում