Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները Իրավապաշտպան կենտրոն են ստեղծում

Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները Իրավապաշտպան կենտրոն են ստեղծում

Չորեքշաբթի Ադրբեջանի դասական ժողովրդական ճակատ կուսակցության (ԱԴԺՃԿ) գրասենյակում հանդիպել եւ երկրում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը քննարկել են 10 ընդդիմադիր կուսակցություններ եւ որոշել ստեղծել Իրավապաշտպանների կենտրոն:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալութունը, հանդիպմանը մասնակցել են «Մուսավաթ», Դեմոկրատական կուսակցություն, «Ումիդ», «Ազադլըգ», «Մեծ Ադրբեջան», «Քաղաքացիների եւ զարգացման», Լիբերալ, Իսլամական եւ Ժողովրդական քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Քննարկումներից հետո մասնակիցները ստորագրելեն Խարտիա ի պաշտպանություն ժողովրդավարության: Խարտիան ենթադրում է Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի հիմնում եւ բաց է մյուս կուսակցությունների միանալու համար:

Հանդիպման մասնակիցները որոշել են ստեղծել նաեւ միջազգային բժշկական հանձնաժողով’ Ադրբեջանում քաղբանտարկյալներին եւ խղճի բանտարկյալներին բուժելու համար:

Քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները դատապարտել են «Ազադլըգ» թերթի մեկնաբան Սեյմուր Հազիի ձերբակալությունը, դեմոկրատական ուժերի Ազգային խորհրդի անդամ Էլդանիզ Գուլիեւի եւ իրավապաշտպան Օքթայ Գյուլալիեւի որդու նկատմամբ իշխանությունների հետապնդումները:

Հանդիպման մասնակիցները որոշել են հատուկ դիմում պատրաստել’ կապված ընդդիմության արտասահմանից ֆինանսավորվելու մասին Ադրբեջանի նախագահի կողմից արված մեղադրանքների եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի կողմից խոսքի ազատության եւ ԶԼՄ-ների վրա հարձակումների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում