Վրաստանը հումանիտար օգնություն կտրամադրի Ուկրաինային
04/09/2014 14:25
Նմանատիպ
Վրաստանից Ուկրաինա առաջին հումանիտար բեռը կուղարկվի սեպտեմբերի 10-ին: Այդ մասին վրացի լրագրողներին սեպտեմբերի 4-ին հայտնել Է հանրապետության առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն, տեղեկացնում Է «Գրուզիա Online»-ը:
«Հումանիտար բեռն արդեն պատրաստ Է առաքման: Մենք նաև համապատասխան գումար ենք հատկացրել: Նախարարության աշխատակիցները պայմանավորվել են տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչների հետ, և առաջին չվերթը կիրականացվի հաջորդ շաբաթ՝ չորեքշաբթի օրը»,-նշել Է Սերգեենկոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում