Ադրբեջանը Հայաստանին պաշտոնապես հրավիրել է մասնակցելու Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերին

Ադրբեջանը Հայաստանին պաշտոնապես հրավիրել է մասնակցելու Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերին

Ադրբեջանը Հայաստանին պաշտոնապես հրավիրել է մասնակցելու Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերին: Այս մասին, լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովը:

Նա նշել է, որ Եվրոպական խաղերին մարզիկների մասնակցության համար հրավերներ են ուղարկվել Եվրոպայի բոլոր երկրներին, այդ թվում’ Հայաստանին:

«Ադրբեջանի մարզիկները բազմիցս մասնակցել են Հայաստանում անցկացված մրցումներին: Օրերս էլ Ադրբեջանի նետաձիգների թիմը Հայաստանում մասնակցել է Եվրոպայի նետաձգության մրցաշարին: Սպորտի բնագավառում որեւէ սահմանափակում չկա: Եվրոպական խաղերի ժամանակ մարզիկների անվտանգության հարցերը գտնվում են բարձր մակարդակի վրա», -ասել է ադրբեջանցի նախարարը:

Ազադ Ռահիմովի խոսքով’ հայ մարզիկների մասնակցությունը Ադրբեջանում անցկացվելիք Եվրոպական խաղերին հայտնի կդառնա Հայաստանի օլիմպիական կոմիտեի պատասխանից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում