Իրաքյան ուժերը ոչնչացրել են ԻԼԻՊ-ի տասնյակ անդամների

Իրաքյան ուժերը ոչնչացրել են ԻԼԻՊ-ի տասնյակ անդամների

Իրաքյան ուժերն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն»՝ ԻԼԻՊ կոչվող խմբավորման 7 անդամի են ոչնչացրել Սալահ ադ Դին մարզի Թիրքիթ քաղաքի հարավում:  Իրաքի տեղեկատվական աղբյուրները փոխանցել են, որ անվտանգության ուժերը կանխել են ԻԼԻՊ-ի հարձակումը Սամրա քաղաքի ոստիկանական շենքի վրա, որի հետևանքով 3 զինյալ են սպանվել:

Բացի այդ, անվտանգության ուժերը կանխել են ԻԼԻՊ-ի հարձակումը Դալաուիա դատարանի վրա, որի արդյունքում 4 զինյալ սպանվել են:

Ավելի վաղ իրաքյան ուժերին հաջողվել էր ԻԼԻՊ-ից ազատագրել Բաբելոն մարզի հյուսիսում գտնվող Բուհեյրաթ շրջանը, ինչպես նաև մայրաքաղաք Բաղդադի մերձակայքում զինյալների թաքստոցներ են ոչնչացվել:

Տեղեկություններ են ստացվել, որ ԻԼԻՊ կոչվող խմբավորումը Իրաքում հարյուրավոր զինվորականների է սպանել: Միջազգային «Հյուման Ռայթս Ուաթչ» կազմակերպության տվյալներով զոհվել է ավելի քան 700 մարդ: Դեպքը տեղի է ունեցել հունիսին Թիրքիթում: Կենդանի մնացած զինվորականներից մեկի խոսքով՝ ապստամբների մոտ այժմ մի քանի հարյուր գերիներ կան, որոնց հավանաբար պահում են Անբարի շրջանում:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 3-ին, Իսրայելը պաշտոնապես Իսլամական պետությունը հայտարարել է անօրինական: Իսրայելը նման որոշում ընդունել է այն բանից հետո, երբ ԻԼԻՊ-ը գլխատել էր ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում