Այաթոլլա Խամենեին թույլատրել Է շփումները Պենտագոնի ներկայացուցիչների հետ

Այաթոլլա Խամենեին թույլատրել Է շփումները Պենտագոնի ներկայացուցիչների հետ

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին համաձայնություն Է տվել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ Իրանի պաշտոնատարների շփումներին:  Այդ մասին BBC-ին հավաստել Է Թեհրանի բարձրաստիճան մի պաշտոնյա:

Իրաքի հյուսիսից ստացվող հաղորդումների համաձայն՝ քրդերի կողմից վերահսկվող տարածքում արդեն ԱՄՆ-ի եւ Իրանի պաշտոնատար անձանց հանդիպումներ են ընթանում «Իսլամական պետություն» ծայրահեղական շարժման գործողությունների կապակցությամբ ստեղծված իրադրության շուրջ:

Երկու երկրների դիրքորոշումները, որոնց միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1980 թվականին, համընկնում են այն բանում, որ թե ԱՄՆ-ը, թե Իրանը ներկայում «Իսլամական պետությունը» գլխավոր սպառնալիքն են համարում ամբողջ Մերձավոր արեւելքի անվտանգության համար:

Վերջերս Իրանը զենք ու զինամթերք Է մատակարարել ինքնապաշտպանության քրդական ուժերին, որոնք կռվում են «Իսլամական պետության» զինյալների դեմ: Համանման մատակարարումներ իրականացնում Է նաեւ Պենտագոնը, միաժամանակ ամերիկյան օդուժը հրթիռային հարվածներ Է հասցնում Քրդական ինքնավարության վրա հարձակվող ծայրահեղականների զինված կազմավորումների դիրքերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում