ՆԱՏՕ-ն փաստաթղթային աջակցությւոն հայտնեց Վրաստանի անդամակցության ձգտմանը

ՆԱՏՕ-ն փաստաթղթային աջակցությւոն հայտնեց Վրաստանի անդամակցության ձգտմանը

ՆԱՏՕ-ն հաստատել է այն միջոցառումների փաթեթը, որոնք աջակցում են ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանին ձգտմանը: Այդ մասին սեպտեմբերի 5-ին Ուելսի գագաթնաժողովում հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը, տեղեկացնում է «Նովոստի Գրուզիա»-ն:

«Այսօր մենք համաձայնեցրինք Վրաստանի համար նախատեսված միջոցառումների փաթեթը, որը կօգնի առաջ շարժվել դաշինքին անդամակցելուն նախապատրաստվելու հարցում»,-ասել է Ռասմուսենը:

Նա ընդգծել Է, որ «ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում»:

«Մենք յուրաքանչյուր երկրի գնահատելու ենք՝ ելնելով նրա վաստակից»,-հայտարարել Է գլխավոր քարտուղարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում