Աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ Ազգային ժողովում

Աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ Ազգային ժողովում

Սեպտեմբերի 5-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի ղեկավար կազմի և հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ:

Քննարկվել են 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստի օրակարգի պատրաստման հարցերը:

Խորհրդակցությանը լսվել են հանձնաժողովների նախագահների համապատասխան հաղորդումները՝ շրջանառության մեջ գտնվող և նախնական քննարկումների փուլն անցած օրենքների նախագծերի վերաբերյալ, ճշտվել լիագումար նիստի հաստատմանն ենթակա օրակարգային հարցերի շրջանակը:

ԱԺ նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում