ՄԱԿ-ը պատրաստ է մոնիթորինգի ենթարկել Ուկրաինայում հրադադարի պայամանագրի իրականացումը

ՄԱԿ-ը պատրաստ է մոնիթորինգի ենթարկել Ուկրաինայում հրադադարի պայամանագրի իրականացումը

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) պատրաստ է ստանձնել Ուկրաինայում հրադադարի պայամանագրի իրականացումը մոնիթորինգի ենթարկելու առաջադրանքը, եթե հակամարտության կողմերը համապատասխան դիմում ներկայացնեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ այս մասին սեպտեմբերի 5-ի ն հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը’ պատասխանելով ԻՏԱՌ-ՏԱՍê լրատվական գործակալության թղթակցի հարցին:

«ՄԱԿ-ը միշտ պատրաստ է կատարել իր դերը»,- ասել է նա’ հավելելով, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը մտադիր է անհրաժեշտ օգնությունն առաջարկել Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման հարցում, եթե այդ մասին խնդրեն հակամարտության կողմերը:

«Առաջիկայում դեռ պետք է շփումներ տեղի ունենան և գլխավոր քարտուղարը լի է վճռականությամբ’ ամեն հնարավոր միջոցով օգնել և այնպես, ինչպես խնդրեն կողմերը»,- ընդգծել է նա:

Ուկրաինայի կառավարության մամուլի ծառայությունը այսօր հայտարարել է, որ Üախագահ Պյոտր Պորոշենկոն հրաման է արձակել այդ երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարին’ Մոսկվայի ժամանակով սեպտեմբերի 5-ին ժամը 18:00-ին կրակը դադարեցնելու վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում