ԱՄՆ-ն ավելացնելու է Վրաստանին և Մոլդովային հատկացվելիք ռազմական օգնությունը

ԱՄՆ-ն ավելացնելու է Վրաստանին և Մոլդովային հատկացվելիք ռազմական օգնությունը

ԱՄՆ-ն կավելացնի Ռուսաստանի հետ սահմանակից երկրների՝ Վրաստանին և Մոլդովային հատկացվող ռազմական օգնությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Apsny.ge կայքը, hայտարարել է Սպիտակ տունը:

«Մենք աջակցության պլան ենք մշակում Ռուսաստանին սահմանակից երկրների համար, մասնավորապես, խոսքը գնում է Մոլդովայի և Վրաստանի մասին: Բացի բարձրաստիճան մակարդակում շփումներից, մենք ծրագրում ենք բարձրագույն մակարդակով մեծացնել անվտանգության ոլորտին հատկացվող օգնությունը»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում