Դավութօղլուի կառավարությունը ստացավ Մեջլիսի վստահությունը

Դավութօղլուի կառավարությունը ստացավ Մեջլիսի վստահությունը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նոր ղեկավար և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ղեկավարությամբ կազմված 62-րդ կառավարությունը ստացել է Ազգային մեծ ժողովի վստահության քվեն:Այս մասին տեղեկացնում է Hurriyet-ի անգլալեզու տարբերակը:

Թուրքիայի Մեջլիսի նիստի ժամանակ քվեարկության արդյունքում ներկաներից 306-ը կողմ, իսկ 133-ը դեմ են քվեարկել նոր կառավարությանը: Քվեարկությանը չեն մասնակցել Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում