Հռոմի Ֆրանցիսկոս պապը կայցելի Թուրքիա

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կայցելի Թուրքիա

Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը նոյեմբերի 30-ին կայցելի Թուրքիա: Այստեղ նա կմասնակցի Ստամբուլում հունական պատրիարքարանի հիմնադրման տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Բելգիայի եկեղեցիների միության տարածած հաղոդագրության մեջ նշվում է, որ արարողություններին մասնակցելու նպատակով Հռոմի պապն իր առաջին այցը կիրականացնի Թուրքիա: Ակնկալվում է, որ Անկարայում Ֆրանցիսկոս պապը կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և այլ պաշտոնատար անձանց հետ:

Ստամբուլում նախատեսվող միջոցառումներին մասնակցելուց հետո Հռոմի պապը կայցելի Թուրքիայում սիրիացի փախստականների ճամբարներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում